Երեկ՝ դեկտեմբերի 5 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ նետաձգության մարզումներ:
Մարզիչ Սերգո Քսպոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր դահլիճում հյուրընկալել էինք Վրաստանի նետաձգության ֆեդերացիայի կողմից ուղարկված մարզիչ՝ Մարիամ Բերիձեին ով ժամանել էր Ասպինձայից: Մարզումներին մասնակցեցին մեր գյուղի եւ կարատեի խմբակի երեխաները: Շատ հետաքրքիր անցավ երեխաները բոլորն էլ փորձեցին կրակել, լսեցին խորհուրդներ մարզիչի կողմից եւ այլն»:
«Հետագայում աշխատում ենք, որպեսզի ստեղծենք խմբակ ավելի զարգացնենք այս սպորտաձեւը մեր մոտ, որ երեխաները ավելի լավ մարզական վիճակ ձեռք բերեն, որից հետո արդեն հնարավոր կլինի երեխաներին տանել մրցույթների, իհարկե Նինոծմինդայի մարզադպրոցի եւ քաղաքապետարանի սպորտի ծառայության նախաձեռնությամբ ու օգնությամբ» ,- նշեց Քսպոյանը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.