Այլ երկրի քաղաքացին չի կարող մուտք գործել Վրաստան, տեսատուգանք չվճարելու դեպքում

Այլ երկրի քաղաքացին չի կարող մուտք գործել Վրաստան, տեսատուգանք չվճարելու դեպքում

«Վարչական իրավախախտումների և ճանապարհային երթևեկության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Այլ երկրի քաղաքացին չի կարող մուտք գործել Վրաստան, տեսատուգանք չվճարելու դեպքում՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի (ՆԳՆ) փոխնախարարը: Ըստ Ալեքսանդր Դարախվելիձեի, օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով Վրաստանում ճանապարհային երևեկության կանոնները խախտող և առանց տուգանքը վճարելու Վրաստանը լքող այլ երկրի քաղաքացու կրկին Վրաստան մուտք գործելու իրավունքը, հնարավոր է` սահմանափակվի։

«Նրանից հետո, երբ արտասահմանյան համարանիշով տրանսպորտային միջոցը խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, և ցուցադրվի տեսատուգանքը, մենք ուղղակիորեն կհրապարակենք այդ տուգանքները պաշտոնական կայքում, և անձին կտրվի 30 օր ժամկետ՝ նշված տուգանքը վճարելու համար։ Խոսքն անձին կանգնեցնելու ու պարեկային ոստիկանության կողմից տուգանելու մասին չէ, տեսատուգանքների մասին է.

Եթե ​​նշված ժամկետում նա չվճարի տուգանքը, կկիրառվեն համապատասխան այլ պատժամիջոցներ, և ի վերջո` եթե անձը չվճարի այդ տուգանքը, նա այլևս իրավունք չի ունենա մուտք գործել Վրաստան, քանի դեռ չի վճարել տուգանքը:

Գործող օրենսդրության համաձայն, օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենայով օրենքը խախտելու դեպքում Վրաստանում մշտական ​​չբնակվող օտարերկրյա քաղաքացուն փոստով երկու անգամ ուղարկվում է տուգանքի մասին տեղեկություն, ինչը անպտուղ ջանք է»
,- պարզաբանել է Դարախվելիձեն։

Դարախվելիձեն նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումը չի կարող ապահովել տեսատուգանքների արդյունավետ կիրարկումն օտարերկրյա պետհամարանիշով տրանսպորտային միջոցի կողմից կատարված խախտումների դեպքում: tv9news.ge