Արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաներին տուգանքների ենթարկելու կանոնները փոխվում են

Արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաներին տուգանքների ենթարկելու կանոնները փոխվում են

Արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերը տեսատուգանքը չվճարելու դեպքում այլևս չեն կարողանա մուտք գործել Վրաստանի տարածք, քանի դեռ անձը չեն վճարել սահմանված տուգանքը։

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն այսօր՝ խորհրդարանի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում, խոսել է օրենքի փոփոխությունների մասին։

Նրա խոսքով, հիշյալ օրինագիծը որոշակի փոփոխություններ է կրել պատգամավորների կողմից արված մեկնաբանություններից հետո։

«27-րդ կետում բավականին կարեւոր փոփոխություններ կան։ Տասներորդ հոդվածից հետո ավելացվել են տասնմեկերորդ և տասնվեցերորդ մասերը՝ Վրաստանում արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ առաջին լսումների ժամանակ բազմաթիվ դիտողություններ արվեցին։ Նշված հարցի վերաբերյալ ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, օրենսդրական կարգավորումը, որը նախատեսված է գործող օրենսդրությամբ, չի կարողացել ապահովել օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների տեսատուգանքների կիրառումը։

Այն բանից հետո, երբ օտարերկրյա պետհամարանիշով մեքենան խախտի երթևեկության կանոնները, և դա արտացոլվի տեսատուգանքով, անձին կտրվի նշված տուգանքը վճարելու համար 30 օր ժամկետ: Եթե ​​նա այս ժամկետում չվճարի տուգանքը, կկիրառվեն համապատասխան տույժեր և պատժամիջոցներ, և, ի վերջո, եթե անձը չվճարի այս տուգանքը, նրան թույլ չեն տա մուտք գործել Վրաստան, քանի դեռ նա չի վճարել պետությանը պարտքը»,- ասել է Ալեքսանդր Դարախվելիձեն։