Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհահատվածը արդեն բաց է, այն փակ էր շրջված բեռնատարի պատճառով

Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհահատվածը արդեն բաց է, այն փակ էր շրջված բեռնատարի պատճառով

Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհահատվածը արդեն բաց է, հիշեցնենք, որ այն փակվել էր շրջված բեռնատարի պատճառով:

Պատահարը տեղի էր ունեցել այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 15- 00-ի սահմաններում:

Օրլովկա գյուղի մոտ շրջվել էր ծանր բեռնատար ավտոմեքենա և այդ հատվածում ամբողջությամբ փակել էր անցակետ տանող մայրուղին։

NOR ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նա ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Աղբյուրը հաղորդում է, որ պատահարի պատճառը հանարավոր է, եղել է վարորդի քնաթաթախ վիճակը, մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ բեռնատարի վարորդը <<աբգոնի>> է դուրս եկել։

Տեղում աշխատել են Արտակարգ իրավիճակների աշխատակիցները և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Լուսանկարները տրամադրել են NOR-ի աղբյուրները։



Opinion, pooling and voting