Օրլովկա գյուղի մոտ ծանր բեռնատար մեքենա է շրջվել

Օրլովկա գյուղի մոտ ծանր բեռնատար մեքենա է շրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ի սահմաններում Օրլովկա գյուղի մոտ շրջվել է ծանր բեռնատար ավտոմեքենա և այդ հատվածում ամբողջությամբ փակել անցակետ տանող մայրուղին։ Դեպի ՀՀ տանող ճանապարհը այս պահին էլ 15։50-ի դրությամբ փակ է։

NOR ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նա ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Աղբյուրը հաղորդում է, որ պատահարի պատճառը հանարավոր է, եղել է վարորդի քնաթաթախ վիճակը։ Մեկ այլ աղբյուր էլ հայտնում է, որ բեռնատարի վարորդը <<աբգոնի>> է դուրս եկել։

Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների աշխատակիցները և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Լուսանկարները տրամադրել են NOR-ի աղբյուրները։