Էպիլյացիա՝ անցանկալի մազերից ազատվելու միջոց, թե հիվանդության ճչացող ախտանիշների արհամարհում…
Մեր իրականությունում անցանկալի մազերից ազատվելու համար առանց տարիքային սահմանափակումներն հաշվի առնելու շատերն են դիմում էպիլյացիայի՝ առանց այս մեթոդի վնասակարությունը հաշվի առնելու: Շատերս գիտենք որ մեղմ ասած ոչ համապատասխան մասնագետի կողմից նոր սարքավորումներով կատարվող գործողությունը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին:
Սկսենք նրանից որ բնությունը կատարյալ է և որպես այդպիսին անցանակալի մազեր գոյություն չունեն, քանի որ մենք բնակվում ենք լեռնային շրջանում օրգանիզմի մեր համար անցանկալի մազերը իրականում մեզ պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթից՝ շնորհիվ մելանին գունանյութի:
Հեռացնելով դեմքի և պարանոցի մազերը բարձրացնում ենք մաշկի քաղցկեղի հավանականությունը, հեռացված մազերի տեղն առաջանում են սպիական փոփոխություններ՝ դեմքն աղավաղող: Բժշկական տեսանկյունից մեզ համար անցանկալի մազերը հանդիսանում են մի շարք հիվանդությունների ախտանիշ, օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, մակերիկամի և ձվարանի ուռուցքներ, հիպերինսուլինեմիա, ակրոմեգալիա և այլն.
Բժիշկները խորհուրդ են տալիս մազահեռացումից առաջ դիմել որոշակի մասնագետների՝ էնդոկրինոլոգի, գինեկոլոգի և մաշկաբանի, որպեսզի բացառեն հավանական հորմոնային, օրգանական և ֆուկցիոնալ խանգարումները: Ես բազմիցս դիմել եմ մազահեռացման տարբեր մասնագետների մոտ , բայց՝ ոչ ոք երբևիցէ չի զգուշացրել, որ կարող է մազը այլ հիվանդությունների ախտանշան լինել։
Խոսեցի նաև աղջիկների հետ, տալով հետևյալ հարցերը ՝ օրինակ
1. դիմում եք էպիլյացիայի
2.գիտեք որ կարող է մազակալումը լինի այլ հիվանդության ախտանիշ
3. նախկան մազերի հեռացնելը դիմել եք այլ մասնագետի, որպեսզի հասկանաք մազերի պատճառը
Ստանալով ստորև նշված պատասխանները՝
Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը