Ինչ լուրջ սխալներ են մարդիկ թույլ տալիս աչքերի խոնավեցման համար նախատեսված լուծույթներ կիրառելիս

Ինչ լուրջ սխալներ են մարդիկ թույլ տալիս աչքերի խոնավեցման համար նախատեսված լուծույթներ կիրառելիս

Ներկայում աչքերի խոնավեցման համար նախատեսված կաթիլները բավական տարածված են, սակայն դրանք անվնաս են միայն բոլոր կանոններին համաձայն կիրառելու դեպքում։ Այս մասին գրում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով ակնաբույժ Լյուբով Ռոմանովային։

«Խոնավացնող կաթիլները կարող են պահածոյացնող նյութեր պարունակել, իսկ այդ դեպքում դրանց գործածությունն արգելված է ալերգիաներ ունեցողներին ու կոնտակտային ոսպնյակներ կրողներին։ Պահածոյացնող նյութեր չպարունակող լուծույթները հարկավոր է պահել սառնարանում»,- զգուշացրել է բժիշկը։

Ինչպես ընդգծել է ակնաբույժը, ոմանք լուրջ սխալ են գործում, երբ աչքերը խոնավացնելու նպատակով ոսպնյակների մաքրման համար նախատեսված լուծույթը կաթեցնում են ոսպնյակի մեջ այն օգտագործելուց առաջ։

«Նման բան կտրականապես չի կարելի անել։ Ոսպնյակներ մաքրող լուծույթները նախատեսված են սպիտակուցային և ճարպային միացությունների քայքայման, միկրոօրգանիզմների ոչնչացման և այլնի համար: Աչքի մեջ հայտնվելով՝ դրանք կտարրալուծեն բուժառուի արտասուքը՝ առաջացնելով թունավոր-ալերգիկ ռեակցիաներ», – նշել է մասնագետը՝ շեշտելով, որ աչքերի խոնավացման համար կարելի է օգտագործվել միայն դրա համար նախատեսված հատուկ լուծույթներ։

Tert.am