Կարտոֆիլի մեջ քաղցկեղի բուժմանը նպաստող միացություն են գտել

Կարտոֆիլի մեջ քաղցկեղի բուժմանը նպաստող միացություն են գտել

Կարտոֆիլի մեջ քաղցկեղի բուժման համար հեռանկարային միացություններ են գտել։ Ադամ Միցկեւիչի համալսարանի լեհ մասնագետների հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Pharmacology ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են կարտոֆիլի եւ լոլիկի կենսաբանորեն ակտիվ բաղադրությունը։ Արդյունքում՝ հայտնաբերվել են նյութեր, որոնք կոչվում են գլիկոալկալոիդներ, մասնավորապես՝ սոլանին, չակոնին, սոլասոնին, սոլամարգին եւ տոմատին, որոնք պարունակվում են մորմազգիների ընտանիքի բույսերի չզտված լուծույթներում։ Այս ընտանիքի շատ բույսեր թունավոր են ալկալոիդների պատճառով, ինչը կարող է օգտագործվել հիվանդությունների վերացման համար։

Գլիկոալկալոիդներն, օրինակ, կարող են նվազեցնել քաղցկեղային բջիջների աճը եւ ոչնչացնել դրանք։ Կատարված փորձերը ցույց են տվել, որ այդ միացություններն անվնաս են մարդու համար եւ չեն վնասում ԴՆԹ-ն, չնայած կարող են որոշ հետեւանքներ ունենալ վերարտադրողաման համակարգի վրա։ Սոլանինը կանխել է որոշ նյութերի՝ քաղցկեղածինի փոխակերպվելու հատկությունը, ինչպես նաեւ ճնշել է մետաստազների եւ որոշակի տեսակի լեյկոզային բջիջների տարածումը։

Չակոնինն արդյունավետ է եղել բորբոքման դեմ եւ հնարավոր է, որ կարողանա բուժել սեպսիսը։ Բացի այդ, սոլամարգինը, որը հիմնականում պարունակվում է սմբուկի մեջ, կանգնեցնում է լյարդի քաղցկեղային բջիջների բազմացումը։ Սոլամարգինը մի քանի գլիկոալկալոիդներից մեկն է, որոնք կարող են վճռական նշանակություն ունենալ որպես լրացուցիչ թերապիա, քանի որ այն ազդում է քաղցկեղային ցողունային բջիջների վրա, որոնք, ինչպես ընդունված է կարծել, կարեւոր դեր են խաղում քաղցկեղի դեղային կայունության գործում։ Տոմատինը կարգավորում է օրգանիզմի բջջային ցիկլը, ինչը թույլ է տալիս նրան ոչնչացնել ուռուցքային բջիջները։

 Գիտնականների թիմն ընդգծել է, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ պարզելու համար, թե ինչպես ավելի լավ օգտագործել այս միացությունների պոտենցիալը պրակտիկ բժշկությունում։

News.am