Պատվաստու՞մ Covid-19-ի դեմ. Անձնական որոշում

Պատվաստու՞մ Covid-19-ի դեմ. Անձնական որոշում

Վլադ Տերտերյանը Նինոծմինդա քաղաքից է, այժմ ապրում է Թբիլիսիում և 4-րդ կուրսի ուսանող էԼինելով Իլիայի պետական համալսարանում: Կորոնավիրուսը սկիզբ առավ և սկսվեց տարածվել նրա ուսանող դառնալուց ոչ շատ ուշ: Ինքը՝ Վլադը մոտ երկու տարուց ավել ստիպված է եղել մասնագիտանալ և մասնակցել դասերին օնայն ռեժիմով: Նա գիտեր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելը կմեծացնի իր համալսարան վերադառնալու հնարավորությունները։

«Այն ժամանակ մտածում էի, որ պատվաստվելով ավելի շատ շանսեր կունենամ վերադառնալ դասերին դասարանային ֆորմատով, չնայած հիմա որ հիշում եմ իմ կարծիքը այդ հարցի շուրջ, ծիծաղում եմ: Բայց ամեն դեպքում ինքս ինձ նրանով եմ հանգստացնում, որ միշտ էլ իմացել եմ պատվաստման կարևորությունը ընդդեմ կորոնավորուսի, և դա էլ հենց երկրորդ պատճառն էր, որ պատվաստվեցի» – ասում է Վլադը:

Երբ Վլադն առաջին անգամ գրանցվեց պատվաստանյութի համար, նա անորոշ էր և ի վերջո չեղարկեց իր գրանցումը առաջին անգամ:


«Ես վախենում էի, բայց դա ավելի շատ անորոշության վախ էր, քան բուն պատվաստումից կամ ընթացքից»,- ասում է նա։

Բայց որոշ ժամանակ մտածելուց և կշռադատելուց հետո Վլադը որոշեց պատվաստվել:

Վլադի փորձը պատվաստման հետ կապված դրական էր, չի ունեցել ոչ մի կոմնակի ազդեցություն պատվաստվելուց հետո, միայն մի փոքր ջերմության բարձրացում է ունեցել: Նաև պատվաստումից հետո երկու անգամ իր մոտ հաստատել է կորոնավիրուս, սակայն երկու դեպքում էլ այն անցել է շատ թեթև վիճակում:

«Պատվաստվելը ինձ վստահություն և միաժամանակ հնարավորություն տվեց՝ անվտանգ շարունակելու իմ ուսումնական ու սոցիալական գործունեությունը», – ասաց Վլադը։

Չնայած իր դրական փորձին, Վլադը գիտակցում է, որ պատվաստվելը դա մարդու անձնական որոշումն է և ոչ մեկ չպիտի միջամտի այդ որոշմանը: «Պատվաստումները կամավորական են»,- ասում է նա։ «Դա ձեր մարմինն է, ձեր առողջությունը, և ամբողջությամբ ձեր և մեր ամեն մեկի պատասխանատվությունն է մեր կայացրած որոշումները»:

Պատվաստումների հետ կապված Վլադի փորձը ցույց է տալիս, որ թեև այն կարող է օգուտներ ունենալ, պատվաստվելու որոշումը, ի վերջո, անձնական որոշում է՝ հիմնված անհատական հանգամանքների և նկատառումների վրա: