Երեխաների դիմումներն ավելացել է, կլինիկաները գերբեռնված են-Ցերցվաձե

Երեխաների դիմումներն ավելացել է, կլինիկաները գերբեռնված են-Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, այսօր Վրաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կան գրիպի և սեզոնային այլ վիրուսային վարակների (շնչառական սինցիցիալ վիրուս, ռինովիրուս, ադենովիրուս և այլն) դեպքեր։Ավելացել է հիվանդների, հատկապես տարեցների թիվը, ինչի պատճառով կլինիկաները ծանրաբեռնվել են։

«Այդ վարակները երբեմն ծանր են լինում և պահանջում են լուրջ ուշադրություն և ջանք։Դրանք կարող են լուրջ բարդություններ առաջացնել հատկապես երեխաների և տարեցների մոտ (65 տարեկանից բարձր), ինչպես նաև ուղեկցող լուրջ քրոնիկական հիվանդություններով և իմունային անբավարարության պայմաններով: Այդպես էր նախորդ տարիներին և հավանաբար այդպես կլինի նաև ապագայում»,- սոցցանցում գրում է Թենգիզ Ցերցվաձեն։

Նրա խոսքով, Վրաստանի առողջապահական համակարգը շատ լավ էր պատրաստված այս խնդրին դիմակայելու համար։

«Բոլոր օղակները՝ սկսած ընտանեկան բժիշկներից և շտապ բուժօգնության անձնակազմից, վերջացրած կլինիկաներով, նորմալ են գործում, բնակչության անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է։Ոչ մի հիվանդ չի մնում առանց ժամանակին և լիարժեք բժշկական ծառայությունների, այդ թվում՝ ստացիոնար, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերակենդանացման ծառայություններից»,- ասում է նա։

Sknews.ge