Նինոծմինդա քաղաքում տեղադրված փոքր աղբամանները տեղ-տեղ քանդվել են եւ գտնվում են անմխիթար վիճակում:
Արդյոք նախատեսվում է փոփոխություն աղբամանների հետ կապված, թե ոչ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան:
Տնտեսական զարգացման եւ գույքի կառավարման ծառայության պետ Սայաթ Մկոյանը NOR ռադիոակյանի հետ զրույցում ասաց. «Փոքր աղբամանները տեղադրվել են մայթերի վերանորոգման ժամանակ եւ արդեն բավականին մաշվել են: Դրանք ոչ թե փոփոխվելու են, այլ պետք է մեծ չափի աղբամաններ ձեռք բերենք, ուզում ենք տեսակավորել աղբը եւ մի քանի տեսակի աղբամաններ տեղադրել: Ըստ մեր ծրագրի` 2023 թվականին նախատեսվում է փաստաթղթերի հավաքման եւ ճշգրտման գործընթացը, իսկ 2024 թվականից արդեն կսկսենք տեղադրման աշխատանքները քաղաքում, որից հետո արդեն գյուղերում կավելացվի նոր տեսակավորման աղբամաններ»։
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.