Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունը ախտահանում է աղբամանները.
Նինոծմինդա քաղաքում այս պահին իրականացվում է աղբամանների ախտահանում։ Ինչպես մեզ հայտնեց կոմունալ ծառայության տնօրենը, քաղաքի աղբամանների ախտահանման ավարտից հետո գյուղերում են իրականացնելու ախտահանման գործընթաց։
Շրջանում ախտահանումն իրականացվում է առաջին անգամ.
«Ախտահանումը շատ կարևոր է հատկապես ամռանը։ Քանի որ կրծողները և միջատները հայտնվում են սննդի մնացորդների պատճառով։ Ի վերջո, նրանք վարակակիրներ են։ Իսկ դա կանխելու համար իրականացվում է ախտահանում։ Նման աշխատանքները շարունակական են դառնալու հատկապես ամռանը եւ մարդաշատ վայրերում, մասնավորապես՝ քաղաքի կենտրոնում»։
Այսուհետ պարբերաբար կիրականացվեն ախտահանման աշխատանքներ։
Տարեցտարի շրջանում աղբամանների թիվն ավելանում է, սակայն աղբամանների պակաս քաղաքում դեռ կա։
Անցորդներն անմիջապես մեքենայից աղբ են նետում ճանապարհին, ինչի կապակցությամբ Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունը մաքրում է փողոցները աղբից։
Ընդհանուր առմամբ, այսօրվա տվյալներով, Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 556 աղբաման, որից 312-ը՝ պլաստմասսե, 244-ը՝ երկաթյա։ Դրանցից 125 աղբաման տեղադրվել է Նինոծմինդա քաղաքում, իսկ մնացած 431-ը՝ գյուղերում։
Ավելի մանրամասն խոսեց կոմունալ ծառայության տնօրեն Անդրանիկ Բդոյանը։