Վատ սովորություն և բնավորության անուղղելի գիծ, թե հանրության համար շատ վտանգավոր քայլ

Վատ սովորություն և բնավորության անուղղելի գիծ, թե հանրության համար շատ վտանգավոր քայլ

Վատ սովորություն և բնավորության անուղղելի գիծ, թե հանրության համար շատ վտանգավոր քայլ…

Առօրյա լրահոսը հագեցած է վարակիչ հիվանդությունները կանխող պավաստումների մասին հրապարակումներով, երբեմն՝ գովազդի աստիճանի հասցված և դրամական պարգևներով խրախուսվող(հիշենք հակակորոնային պատվաստումների համար թոշակառուների միանվագ դրամական պարգևները):

Բոլորս ենք ականատես եղել տարբեր հասարակական վայրերում՝ լինի դա մանկական հրապարակ կամ բազմաբնակարան շենքի շքամուտք և թե փողոց, հատկապես տղամարդկանց կողմից թքելու վատ սովորույթին կամ առանց թաշկինակ կամ անձեռոցիկ քիթ մաքրելու տհաճ քայլին:

Շատերը կասեն թե այդ քայլերի հանրային վտանգավորությունը ո՞րն է: Չխորանալով ու չմանրամասնելով շատ բժշկական հանգամանքներում հիշենք, որ շատ վարակիչ հիվանդություններ տարածվում են օդակաթիլային ճանապարհով հենց թքի կամ քթի արտադրության միջոցով՝ լինի դա հասարակ սեզոնային գրիպ թե տուբերկուլյոզ:

Շատերս ենք ասում, որ տեղումները մաքրում են օդը և չենք էլ մտածում թե ի՞նչ մեխանիզմով: Թքի կամ քթի արտադրության միջոցով վարակը պահպանվում է իր վարակիչ հատկություններն երկար ժամանակ և փոշու հատիկների միջոցով ընկնում է քիթ-ըմպան ու առաջացնում է տվյալ վարակը, իսկ շատ վարակներ անձրևի և այլ տեղումների հետևանքով առաջացած ջրի նկատմամբ կայուն չեն և վերանում են ջրի հետ շփումից:

Հատկապես վտանգավոր է տուբերկուլյոզի Կոխի ցուպիկը, քանի որ իր վարակելությունը պահպանում է շատ երկար և քանի որ տվյալ վարակակիր անձն էլ ցուցաբերում է բժշկական տեսակետից չբացատրված վարքագիծ՝ նպատակային թքում է կամ քթից արտադրությունը քսում է ուր պատահի:

Այս վատ սովորությունները եթե որակենք ոչ թե հանրության համար վտանգավոր քայլ, ապա ամենաքիչը տարրական դաստիարակության բացակայություն է:

Եղեք առողջ և հաճախակի պահպանեք հիգիենայի կանոնները:

Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը