Փոքր Խանչալի գյուղը ունի մի շարք սոցիալ-կենցաղային խնդիրներ: Դրանցից մեկն էլ հանդիսանում է մինի մարզադաշտի անմխիթար վիճակը եւ սպորտդահլիճի բացակայությունը:
Բնակիչներից Գառնիկ Պոդոսյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մինի Ֆուտբոլի խաղադաշտը գտնվում է անմխիթար վիճակում: Փոքր Խանչալիի բնակչության անունից խնդրում ենք, որ ուշադրություն դարձնեն խաղադաշտին, որպեսզի երիտասարդությունը ծխելու, խմելու կամ հեռախոսների հետ խաղալու փոխարեն զբաղվեն սպորտով: Ձմեռային պայմաններում դրսում սպորտով անհնար է զբաղվել ուստի սպորտդահլիճի լինելը նույնպես դրական կանդրադառնա»:
Բնակիչներից մեկն էլ նշեց, որ մեծահասակները նույնպես չունեն զբաղվելու վայր, որտեղ կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆինանսների բաժնից, այս պահի դրությամբ Փոքր Խանչալի գյուղի մինի մարզադաշտի եւ սպորտդահլիճի համար ոչ մի գումար չկա նախատեսված, իսկ 2023 թվականին մինչեւ հունվար ամսվա վերջ բյուջեի մեջ եթե փոփոխություն տեղի ունեցավ ապա հնարավոր է որ ներառվի, որը նույնպես հստակ չէ: