Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղը շրջանում հայտնի է սպորտային ակտիվությամբ եւ տաղանդավոր մարզիկներով:
Գյուղում երիտասարդները ձմռան ամիսներին չունեն հնարավորություն եւ վայր որտեղ կարող են զբաղվել սպորտով:
Բնակիչներից պարոն Թորգոմը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր գյուղը միշտ էլ առաջատար է եղել տարբեր տեսակի սպորտի ասպարեզում, սակայն այս օրվա դրությամբ ոչ մի զբաղվելու կամ մարզվելու տեղ չունեն երիտասարդները: Դիմել ենք բազմիցս այդ հարցով բայց ապարդյուն: Փոքր Խանչալիի բնակչության անունից խնդրում ենք, որ ուշադրություն դարձնեն եթե սպորտդահիլճ չեն կառուցում գոնե մինի ֆուտբոլի խաղադաշտը վերանորոգեն, որպեսզի երիտասարդությունը ծխելու կամ հեռախոսների հետ խաղալու փոխարեն զբաղվեն սպորտով:
Փոքր Խանչալիի բնակիչ Խորեն Իսպիրյանի խոսքով՝ եթե սպորտդահլիճ լինի ապա երիտասարդության 60-70 %-ը զբաղվելու տեղ կունենան եւ իրենց ժամանակը անտեղի չեն վատնի ու կյանքն էլ որոշ չափով հետաքրքիր կլինի:
Նշենք, որ Փոքր Խանչալիի ինչպես մինի խաղադաշտը, այնպես էլ մեծ ֆուտբոլի դաշտը գտնվում են անմխիթար վիճակում:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝