Միզաքարային հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է սննդակարգում ներառել կալցիումով հարուստ մթերք ու մաքուր ջուր, գրում է Eat This, Not That պորտալը՝ վկայակոչելով սննդաբան Էմի Գուդսոնին։
Մասնագետի կարծիքով՝ կալցիումն ու կալիումը այն երկու հիմնական տարրերն են, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում երիկամների առողջության վրա։ Դրանցով օրգանիզմը հագեցնելու և երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար հարկավոր է սննդակարգը հարստացնել կաթնամթերքով։
«Գիտականորեն ապացուցվել է, որ կալիումի ու կալցիումի միաժամանակյա տևական պակասը նպաստում է միզաքարային հիվանդության զարգացմանը։ Այս հանքանյութերի լավագույն աղբյուրներն են կաթնամթերքը, կարտոֆիլը, բանանը, ելակն ու ավոկադոն», – նշել է Գուդսոնը։
Սննդաբանը նաև ընդգծել է, որ երիկամներում քարերի առաջացման վտանգը մեծանում նաև հեղուկի պակասի ու օրգանիզմի ջրազարկման դեպքում։ Ընդ որում՝ նման դեպքերում խնդրի զարգացման հավանականությունը մեծանում է մի քանի անգամ։ Սա է պատճառը, որ երիկամների ճիշտ աշխատանքին նպաստելու համար հարկավոր է հետևել օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակին ու թույլ չտալ, որպեսզի օրգանիզմը ջրազրկվի։