Լացն օգտակար է երեխաների հոգեկան առողջության համար․ հոգեբան

Լացն օգտակար է երեխաների հոգեկան առողջության համար․ հոգեբան

Տարիքից ելնելով երեխաները չեն կարողանում ինչպես հարկն է վերլուծել ու բացատրել իրենց հույզերը։ Բացի այդ, փոքրիկի խոսքը դեռ բավական զարգացած չի լինում, իսկ բառապաշարը դեռ համալրման փուլում է լինում, ուստի լացը դառնում է հույզերն արտահայտելու ամենապարզ ու հասանելի միջոցը։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրուցում ասել է հոգեբան Յուլիա Տոկարչուկը։

«Մինչեւ 6-7 տարեկան երեխաների համար լացը միայն հույզերի ալիք չէ, այլև հաղորդակցման միջոց։ Այս կերպ երեխան հասկացնում է, որ ինքը չի կարող ինքնուրույն հաղթահաել իրավիճակը և օգնության կարիք ունի»,- բացատրել է փորձագետը։

Նրա խոսքով՝ լացը նաև հուզական լարվածությունից ազատվելու միջոց է, ինչը դրական ազդեցություն է ունենում փոքրիկի հոգեկան առողջության վրա։ Ավելին՝ այն օգնում է երեխային ընդունել այն, ինչը նա ի վիճակի չէ փոխել։

Ինչպես նկատել է հոգեբանը, հաճախ ծնողները փորձում են արգելել երեխային լացել՝ կրառելով «դադարեցրո՛ւ լացդ» կամ «մի՛ լացիր» արտահայտությունները, մինչդեռ հոգեբանության տեսանկյունից սա սխալ մարտավարություն է։

«Նման արձագանքն անարդյունավետ է, քանի որ զգացմունքների և դրանց արտահայտման արգելքը լավագույն ազդեցությունը չի ունենում երեխայի հոգեկանի վրա։ Դրա փոխարեն ավելի ճիշտ կլինի երեխային սովորեցնել հասկանալ սեփական զգացմունքները: Օրինակ՝ կարելի է ասել «Ես տեսնում եմ, որ դու հիմա տխուր ես» կամ «Դու բարկանում ես, քանի որ քեզ չի հաջողվել անել դա»։ Այս կերպ դուք ցույց կտաք երեխային, որ իր այդ զգացմունքները նորմալ են, իսկ դուք որպես ծնող լսում և հասկանում եք նրան», – եզրափակել է բժիշկը:

Tert.am