Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Հոկտեմբերի 26 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկեց դպրոցական սպորտային օլիմպիադան, որին մեր շրջանը հանդես էր գալիս 6 սպորտաձեւով՝ մինի ֆուտբոլ, վազք, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Ցանկացած մարզաձեւում մասնակցում են եւ տղաներ եւ աղջիկներ:
Վերոնշյալ խաղերը մոտեցել են իրենց տրամաբանական ավարտին, մինի ֆուտբոլի մրցաշարում տղաների խմբում հաղթել է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը իսկ աղջիկների խմբում Փոքր Խանչալիի դպրոցը, վազքի մրցաշարում՝ աղջիկների խմբում հաղթել է Սպասովկայի դպրոցը, իսկ տղաների խմբում Մեծ Խանչալիի դպրոցը: Վոլեյբոլի մրցաշարում աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի թիմը, իսկ տղաների միջեւ Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը: Բասկետբոլի մրցաշարում աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Նինոծմինդայի թիվ 2 -րդ դպրոցը, իսկ տղաների՝ Օրոջալարի թիմը: Սեղանի թենիսի առաջնությանը տղաների խմբում հաղթել է Ժդանովականի, իսկ աղջիկների խմբում Օրոջալարի թիմերը:
Ուրախ մեկնարկ խաղաձեւին մասնակցեցին շրջանի թվով 10 թիմեր, որտեղ հաղթող դարձավ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի թիմը:
Նշենք, որ հաջորդ ուսումնական տարում հաղթող թիմերը իրենց ուժերը կփորձեն արդեն տարածաշրջանում:
Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանի հետ հարցազրույցը՝ աուդիոձայնագրությունում.