Դպրոցական օլիմպիադայի բասկետբոլի եւ սեղանի թենիսի խաղերը ավարտվեցին. Ո՞վ հաղթեց

Դպրոցական օլիմպիադայի բասկետբոլի եւ սեղանի թենիսի խաղերը ավարտվեցին. Ո՞վ հաղթեց

Հոկտեմբերի 26 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկեց դպրոցական սպորտային օլիմպիադան, որին մեր շրջանը հանդես կգա 6 սպորտաձեւով՝ մինի ֆուտբոլ, վազք, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Ցանկացած մարզաձեւում մասնակցում են եւ տղաներ եւ աղջիկներ:

Նշենք, որ արդեն կայացել է ֆուտբոլի մրցաշարը, որում հաղթել է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը, ինչպես նաեւ վազքի մրցաշարն է տեղի ունեցել, որտեղ աղջիկների խմբում հաղթել է Սպասովկայի դպրոցը, իսկ տղաների խմբում Մեծ Խանչալիի դպրոցը: Վոլեյբոլի մրցաշարում աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի թիմը, իսկ տղաների միջեւ Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը:

Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նոյեմբերի 12 -ին տեղի է ունեցել բասկետբոլի մրցաշարը որտեղ աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Նինոծմինդայի թիվ 2 -րդ դպրոցը, իսկ տղաների՝ Օրոջալարի թիմը: Երեկ՝ նոյեմբերի 17 -ին Օրոջալարի սպորտդահլիճում ավարտվել է նաեւ սեղանի թենիսի առաջնությունը, որտեղ տղաների խմբում հաղթել է Ժդանովականի, իսկ աղջիկների խմբում Օրոջալարի թիմերը:

Նշենք, որ դպրոցական օլիմպիադայի վերջին սպորտաձեւը, ուրախ մեկնարկ խաղերը տեղի կունենա դեկտեմբերի 10 -ից հետո: