Հոկտեմբերի 26 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկեց դպրոցական սպորտային օլիմպիադիան, որին մեր շրջանը հանդես կգա 6 սպորտաձեւով՝ մինի ֆուտբոլ, վազք, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Ցանկացած մարզաձեւում մասնակցում են եւ տղաներ եւ աղջիկներ:
Նշենք, որ արդեն կայացել է ֆուտբլոլի մրցաշարը, որում հաղթել է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը, ինչպես նաեւ վազքի մրցաշարն է տեղի ունեցել, որտեղ աղջիկների խմբում հաղթել է Սպասովկայի դպրոցը, իսկ տղաների խմբում Մեծ Խանչալիի դպրոցը:
Երեկ՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի սպորտդահլճիում մեկնարկել էր վոլեյբոլի մրցաշարը, որտեղ աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի թիմը: Այսօր նույն մրցաշարը տեղի ունեցավ տղաների միջեւ, որին մասնակցում էին թվով 10 դպրոցներ, հաղթող ճանաչվեց Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը:
Հեշտիայի թիվ 2 հանարային դպրոցի սպորտի եւ ֆիզկուլտուրայի մարզիչ Սեւակ Արոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Արդեն 2 օրն է մեր սպորտդահլիճում անցկացվում է վոլեյբոլի դպրոցակաների մրցաշարը, շատ ողջունելի մրցաշար է, մեր մարզիկներին կամենում եմ, որ հաղթի ուժեղագույնը»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.