Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» կատարված փոփոխությունը, ըստ որի` փոխվում է տրանսպորտային միջոցը վարելու կամ այլ անձի փոխանցելու համար սահմանված պատասխանատվությունը, և եթե սահմանված կարգով չի ենթարկվել պարբերական տեխզննման:
Ըստ օրենքի նախագծի՝ տեխզննում անցնելու պարտավորությունը չկատարելու, նման տրանսպորտային միջոցը վարելու կամ այլ անձի շահագործման նպատակով հանձնելու համար եթե մեկ անգամ տուգանված անձը համապատասխան տուգանքի նշանակման օրվանից 30 օրվա ընթացքում կրկին կատարի նույն արարքը` կտուգանվի. ֆիզիկական անձը` 150 լարի, իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 300 լարի:
Նույն սկզբունքով նշված իրավախախտման կրկնության դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 300 լարիի չափով, իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 500 լարիի չափով։
Դրանից հետո տեխզննում չանցնելու համար տուգանք նշանակելուց 30 օր հետո յուրաքանչյուր հաջորդ իրավախախտման դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարի, իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 700 լարի։ aliq.ge