Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Այս տարի Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները խորացել են` ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների:
Ըստ այդմ՝ 11 ամսում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 49,2 տոկոսով և կազմել 2,205 մլրդ դոլար. Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 13 տոկոս մասնաբաժնով։
Ներմուծումը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության մեջ ամենամեծ բաժինն է զբաղեցնում, առևտրաշրջանառությունն աճել է ներմուծման հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում ապրանքների ձեռքբերման նպատակով Վրաստանից Ռուսաստան է մտել 1,607 մլրդ դոլար, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 73,1 տոկոս:
Ներմուծվող ապրանքների շարքից այս ժամանակահատվածում առաջին տեղն են զբաղեցրել նավթն ու նավթամթերքը: Վրաստանը ՌԴ-ից ներմուծել է հետևյալ ապրանքները.
11 ամիսների ընթացքում արտահանման ցուցանիշները Ռուսաստանում նույնպես աճել են. այս տարի Վրաստանը ՌԴ է արտահանել 597,9 մլն դոլարի ապրանք։ Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 8,9 տոկոս։ aliq.ge