2022 թվականի մարտ ամսին ուժեղ քամին քանդել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի դպրոցի շենքի տանիքը, ինչից վնասվել էր նաեւ դասարանների մեծ մասի ծխնելույզները:
Թորիայի դպրոցը մինչեւ ծխնելույզների քանդվելը ջեռուցվում էր վառարաններով եւ վառելափայտով, իսկ ներկա պահին ջեռուցվում է էլէկտրական սալիկների միջոցով:
Նշենք, որ դպրոցում արդեն 1 շաբաթ է ինչ ընթանում են կաթսայատան կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, ինչին հետեւելու է մարտկոցների տեղադրման աշխատանքը:
Թորիայի դպրոցի ջեռուցման համակարգի հետ կապված Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից նախատեսվել է 173 166 լարի գումար, որը 138 000 լարիով շահել է Ախալքալաքից անհատ ձեռներեց Նորայր Մանասյանը:
Մանրամասների մասին NOR ռադիոակայանի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը:
Կարդացեք նաեւ՝