Քամուց տուժած Թորիայի դպրոցի կտուրը վերանորոգվել է

Քամուց տուժած Թորիայի դպրոցի կտուրը վերանորոգվել է

Նախկինում NOR ռադիոկայանը անդրադրձել էր, որ 2022 թվականի մարտի 20 -ին ուժեղ քամին քանդել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի դպրոցի շենքի տանիքը։

Այսօր՝ հուլիսի 8 -ին, NOR -ի լրագրողը այցելեց Թորիա գյուղ, ծանոթանալու դպրոցի կտուրի հետ կապված վերանորոգման աշխատանքներին:

Դպրոցի տնօրեն՝ Սերգեյ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինչ վերաբերվում է կտուրի վերանորոգման աշխատանքներին ասեմ, որ արդեն 20 օր է ավարտվել են: Շինարարական աշխատանքները բավականին որակով է իրականացվել: Հիմա մնում է միայն դպրոցի ներքին հարդարման աշխատանքները, որոնք դեռեւս գտնվում են սպասողական վիճակում: Հույսով եմ, որ գալիք ուսումնական տարին արդեն կդիմավորենք բարեկարգված եւ վերանորոգված դպրոցական շենքում: Բացի վերանորոգումից խնդիր է դրված նաեւ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացումը, որը իմ մտածելով դրական լուծում պետք է ստանա»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Քամուց տուժած Թորիայի դպրոցի կտուրը վերանորոգվել է

Կարդացեք նաեւ՝