
Այսօր՝ դեկտեմբերի 23 -ին, Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում մեկնարկեց վոլեյբոլի առաջնությունը:
Մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 12 թիմեր՝ Ջիգրաշեն, Խոջաբեկ 1, Օրոջալար, Թորիա, Հեշտիա, Փոքր Արագյալ, Խոջաբեկ 2, Դիլիֆ, Սակրեբուլո, Ղաուրմա, Գոնդուրա, եւ Քաղաքապետարան:
Հաղթող թիմերը կպարգեւատրվեն մեդալներով, պատվոգրերով եւ քաղաքապետարանի գավաթով:
Առաջնությունը կազմակերպել է Նինոծմինդայի քաղաքապեատարանի սպորտի ծառայությունը, մարզադպրոցի հետ համատեղ:
Մանրամասների մասին NOR -ի հետ զրույցում պատմեց սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը: