Ինչ բարդություններ կարող են զարգանալ գրիպի հետևանքով

Ինչ բարդություններ կարող են զարգանալ գրիպի հետևանքով

Գրիպով վարակվելու դեպքում մարմնի ջերմաստիճանը շատ արագ բարձրանում է՝ հասնելով 39-40°C-ի, ինչպես նաև ի հայտ է գալիս կտրուկ գլխացավ ու լուսավախություն։ Այս մասին «Доктор Питер» պարբերականի հետ զրույցում ասել է թերապևտ Ելենա Չերնենկոն՝ ընդգծելով որ գրիպին բնորոշ է նաև չոր հազի ու փսխման առկայությունը։

Թերապևտի խոսքով՝ ծանր դեպքերում գրիպը կարող է Covid-ի նման վերածվել վիրուսային թոքաբորբի, սակայն գրիպի դեպքում նման թոքաբորբը զարգանում է շատ ավելի ուշ, քան COVID-19-ի դեպքում (հիվանդության 7-8-րդ օրը, մինչդեռ covid-ի դեպքում՝ 3-5-րդ օրը):

«Եթե պուլսօքսիմետրի ցուցանիշը ինչպես քովիդով, այնպես էլ գրիպով պայմանավորված թոքաբորբի դեպքում 95-ից ցածր է, ապա հարկավոր է անպայման գնալ հիվանդանոց, քանի որ ցուցված է հոսպիտալացում», – նախազգուշացրել է Չերնենկոն։

Բժիշկը նաև հավելել է, որ գրիպի դեպքում որպես բարդություն հիվանդության 10-12-րդ օրերին կարող բակտերիալ թոքաբորբ զարգանալ։ Բացի այդ, նա նաև ընդգծել է, որ այս տարի որպես գրիպի բարդություն հիվանդների մոտ հաճախ է հայմորիտ ախտորոշվում։

Tert.am