Վրաստանում պետական առողջության ապահովագրության ծրագրի շահառուներից են նաև ուսանողները, ովքեր հանդիսանում են Վրաստանի քաղաքացի: «Բարձրագույն կրթության մասին» օրենքի համաձայն՝ եթե սովորում են լիազորված բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ բակալավրի, մագիստրոսի և ավարտական բժիշկ/ատամնաբույժի, վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի շրջանակներում: Ինչպես նաև Վրաստանի քաղաքացի այն ուսանողները, ովքեր սովորում են «Մասնագիտական կրթության մասին» Վրաստանի օրենքով սահմանված մասնագիտական կրթական ծրագրի 4-րդ և 5-րդ մակարդակներում: Գրում է jnews.ge-ն:
«Էվեքս»-ի կլինիկաներում բոլոր ուսանողները կարող են անվճար գրանցվել հետագայում ապահովագրությունից օգտվելու համար:
Ուսանողների ունիվերսալ ապահովագրության բարելավված փաթեթը ներառում է հետևյալ պայմանները.
Թվարկված մասնագետների խորհրդատվություն 100% ֆինանսավորմամբ՝
Ընտանեկան բժշկի նշանակմամբ 100% ֆինանսավորմամբ ուսումնասիրություններ՝
Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք անցնել հետևյալ հղումով: