Պայթուցիկներ. ոմանց համար ուրախ էֆեկտ, շատերի համար էլ՝ սթրեսի պատճառ

Պայթուցիկներ. ոմանց համար ուրախ էֆեկտ, շատերի համար էլ՝ սթրեսի պատճառ

Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը

Նոր Տարին մոտ է, իսկ փողոցներում ամենուր պայթուցիկներ են։ Ամեն քայլափոխի, մայթերում առանց հսկողության, առանց տարիքային սահմանափակումների վաճառում են նման նյութեր։

Գրեթե անհնարին է դառնում փողոցներով քայլել, եթե լինես մի փոքր անուշադիր ապա ոտքերիդ տակ կզգաս պայթուցիկի պայթունը, ինչու չէ, նաև անդառնալի հետևանքներով։ Պայթուցիկներ հիմնականում օգտագործում են անչափահասները, ովքեր ուրախանալով վառում են և շպրտում փողոց, չգիտակցելով մարդկանց և մեքենաների տեղաշարժին վտանգ ներկայացնելու փաստը։

Այս թեմայի շուրջ խոսել ենք Նինոծմինդայի բնակիչների հետ

Radio NOR · Պայթուցիկներ. ոմանց համար ուրախ էֆեկտ, շատերի համար էլ՝ սթրեսի պատճառ

Քիմիական խտացված այնպիսի նյութ կամ այնպիսի նյութերի խառնուրդ, որը որոշակի պայմաններում արտաքին ազդեցությամբ ընդունակ է քիմիական արագ ինքնածավալվող վերափոխման «պայթյունի»՝ մեծաքանակ ջերմության և գազանման նյութերի արտադրությամբ հանդերձ։ Եվ հենց նման գազանման նյութերն են, որ վտանգ են հանդիսանում մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար։

Հիմնականում Պայթուցիկների վրա գրված է չինարենով կամ այլ լեզուներով։ Չկա Վրացերենով ո՛չ մի բացատրություն, որպեսզի տվյալ անձը հասկանա ինչպես օգտագործի պայթուցիկը, ինչն էլ իր հերթին է վտանգի պատճառ, քանի որ չգիտես կիրառման անվտանգության եղանակները։

Պայթուցիկների աղմուկներն էլ պակաս վնասակար չեն, այն ազդում է՝ գլխուղեղի, էնդոկրին և իմուն համակարգերի վրա։

Ամանորյա խրախճանքները՝ ուղղեկցվում են պիրոտեխնիկայով, որը աղտոտում է օդը և վնասում առողջությունը։ Նաև առավել վտանգավոր և տհաճ են ուշ ժամերի հրավառությունները։

Այս տարվա տվյալներով Վրաստան է ներմուծվել տոննաներով պայթուցիկ նյութեր 4,2 անգամ ավելի։ Վրաստանը 11 ամսում գնել է՝ 5,816 մլն դոլարի պիրոտեխնիկա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1,370 մլն։

Ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի, հոդված 244-ի պայթուցիկ, դյուրավառ, տաք նյութի կամ պիրոտեխնիկական իրերի գրանցման, պահպանման, փոխադրման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև փոստով կամ ուղեբեռով ապօրինի առաքումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Վրաստանում պիրոտեխնիկայի հետ կապված սահմանափակումները կարգավորվում են Վարչական իրավախախտումների օրենսգրքով։ Գիշերը պիրոտեխնիկայի օգտագործումը վարչական պատասխանատվություն է։

Վրաստանի կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ հաստատվել է հրդեհային անվտանգության կանոնների և պայմանների տեխնիկական կանոնակարգը։ Պիրոտեխնիկական արտադրանքի պահպանման, օգտագործման և իրացման կանոնները սահմանվում են նշված կանոնակարգով:

2018 թվականի հունիսի 27-ին Վրաստանի խորհրդարանը օրենք է ընդունել Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որը վարչական պատասխանատվություն է կրում հրդեհային անվտանգության կանոնների և պայմանների տեխնիկական կանոնակարգի պահանջները խախտելու կամ չկատարելու համար։

2018 թ. պատգամավորները Խորհրդարանի մեջ ներկայացրել են՝ օրինագծեր պիրոտեխնիկայի անչափահասների օգտագործման արգելք որը մինչ հիմա չի ընդունված։

Նինոծմինդայի Հրշեջ ծառայությունը խոսելով NOR ռադիոյի հետ փաստեց, որ գրանցվում են դեպքեր խոտի դեզերի հրդեհման, սակայն Նինոծմինդայում վերջին տվյալներով հրդեհների լուրջ դեպքեր չեն գրանցվել։

Եղեք ավելի ուշադիր, հրաժարվեք պիրոտեխնիկայից և մի վնասեք ինքներդ ձեզ։



Opinion, pooling and voting