Վրաստանում պիրոտեխնիկայի ներմուծումն աճել է

Վրաստանում պիրոտեխնիկայի ներմուծումն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն՝ Վրաստանում պիրոտեխնիկայի ներմուծումն աճել է 4,2 անգամ:

Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա 11 ամսում Վրաստանը գնել է 5,816 մլն դոլարի պիրոտեխնիկա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1,370 մլն դոլարի։

Վրաստանը պիրոտեխնիկա է գնել հետևյալ երկրներից.

  • Բուլղարիա՝ 2,256 մլն դոլար,
  • Չինաստան՝ 1,841 մլն դոլար,
  • Մոնտենեգրո՝ 1,174 մլն դոլար,
  • Լեհաստան՝ 520,9 հազար դոլար,
  • Գերմանիա՝ 16,5 հազար դոլար: