Խոջաբեկի թիմը վոլեյբոլի առաջնության հաղթող

Խոջաբեկի թիմը վոլեյբոլի առաջնության հաղթող

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Դեկտեմբերի 23 -ին, Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում մեկնարկել էր վոլեյբոլի առաջնությունը, որտեղ եզրափակիչ դուրս էին եկել Խոջաբեկի 1 -ին եւ Խոջաբեկի 2 -րդ թիմերը:

Լարված պայքարից հետո 1 -ին հորիզոնականը զբաղեցրեց Խոջաբեկի 1 թիմը, երկրորդ տեղը Խոջաբեկի 2 -րդ թիմը, իսկ 3 -րդ տեղը գրավել է Օրոջալարի թիմը:

Մասնակիցները Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայության կողմից պարգեւտրվեցին մեդալներով եւ դիպլոմներով, իսկ 1 -ին տեղ գրաված թիմը պարգեւատրվեց փոխանցիկ գավաթով:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի եւ սպորտի ծառայության ղեկավար Լևոն Վարդանյանի հետ մեր զրույցը լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Խոջաբեկի թիմը վոլեյբոլի առաջնության հաղթող