NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի սպորտդահլիճը գտնվում էր անմխիթար վիճակում:
Նշենք, որ 2021 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից հատկացվել էր 15 000 լարի գումար եւ դահլիճը ապահովվել էր կենտրոնական ջեռուցման համակարգով:
Քանի, որ Սաթխայի սպոտդահլիճում ջեռուցումից բացի առկա էին տարբեր խնդիրներ՝ պատերը խոնավացած էին եւ քայքայվում էին, քանդված էր հատակի փայտյա ծածկույթը, դահլիճը նաեւ չուներ ոչ մի տեսակի սպորտային գույք, այդ հարցերը այսօր ինչ որ չափով լուծում են ստացել:
Սաթխայի սպորտդահլիճի համար այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացվել էր 20 000 լարի գումար:
Սաթխայի ներկայացուցիչ Գաբրիել Ղազարյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Գյուղական ծրագրով վերանորոգելուց հետո սպորտդահլիճը անմիջապես հանձնվել է շահագործման: Այստեղ երեխաները զբաղվում են ըմբշամարտով, քիքբոքսինգի խմբակը նույնպես պետք է տեղափոխվի արդեն սպորտդահլիճ, ինչպես նաեւ գյուղում գործող պարի խմբակը դասընթացներն անկացնելու է դահլճիում: Ասեմ, որ դահլիճում հարմարավետ պայմաններ կան, ինչպես նաեւ գործում է ջեռուցումը: Քանի, որ մարզիչները զբաղվում են մասնավոր այդ պատճառով լույսի եւ գազի համար վճարում են նրանք»:
Նշենք, որ դահլիճը վերանորոգվել է ինչպես ներսից այնպես էլ դրսից, տեղադրվել է ջրահեռացման համակարգ, ինչպես նաեւ դահլիճում փռվել է սպորտային փափուկ գորգեր:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Լուսանկարները տրամադրել է Գաբրիել Ղազարյանը.