Սաթխան համարվում է Նինոծմինդայի շրջանի մեծ գյուղերից մեկը, բայց երիտասարդների համար սպորտով զբաղվելու համապատասխան դահլիճ չունի, իսկ ունեցածն էլ անմխիթար վիճակում է:
Նշենք, որ Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից հատկացվել էր 15 000 լարի գումար դահլիճը կենտրոնական ջեռուցման համակարգով ապահովելու համար, որը արդեն ավարտված է, բայց այնուամենայնիվ սպոտդահլիճը ունի մի շարք խնդիրներ՝ պատերը խոնավացած են եւ քայքայվում են, քանդված է հատակի փայտյա ծածկույթը, դահլիճը նաեւ չունի ոչ մի տեսակի սպորտային գույք:
Բացի վերոնշյալ խնդիրներից գյուղի երիտասարդները բողոքում են դահլիճի տարածքի փոքրությունից, որտեղ հնարավոր չէ զբաղվել այն մարզաձեւով որը ավելի շատ է զարգացած իրենց գյուղում (ֆուտբոլ, վոլեյբոլ եւ այլն ):
Երիտասարդներից Արգամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սաթխայի երիտասարդները ձմռանը չունեն ոչ մի տեսակի զբաղմունք, սպասում ենք ինչ որ մի տեղ առիթ լինի ու գնանք կողքի գյուղերը ֆուտբոլով կամ այլ մարզաձեւով զբաղվելու: Մենք մասնակցում ենք շրջանում տարբեր մրցույթների, բայց մեզ շատ դեպքերում կանգնեցնում է համապատսախան վայր չունենալու խնդիրը մարզվելու եւ պատրաստվելու համար: Ոչ մի բան չունենք միայն դատարկ սպորտդահլիճին է, անունն է նորոգված՝ բայց հնարավոր չէ նույնիսկ ներս մտնել»:
Այդ հարցի վերբերյալ NOR ռադիոկայանը դիմեց նաեւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն:
Ծառայության բաժնի պետ Արմեն Բդոյանը ասաց. «Մրցույթ է հայտարարվել ջեռուցման համակարգի անցկացման համար ոչ միայն Սաթխայի սպորտդահլիճի այլեւ Փոկայի մանկապարտեզի եւ սպորտդահլիճի: Մրցույթը շահել եւ աշխատանքները իրականացրել է GOLD 777 ընկերությունը 15 000 լարիի դիմաց: Սաթխայի դահլիճում անցկացվել է ջեռուցման համակարգը եւ կառուցվել է կաթսայատունը, համակարգը արդեն փորձված է եւ պատրաստ է շահագործման: Դահլիճը շատ խոնավ է, որովհետեւ հողը հասել է մինչեւ պատուհանների եզրին, պետք է համապատասխան ջրահեռացման համակարգ կառուցել դահլիճի շուրջը, որպեսզի խոնավությունը վերջանա: Այս տարի դեռեւս ուրիշ աշխատաքներ կամ նախագիծ կապված Սաթխայի դահլիճի հետ չի նախատեսվում»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.