Սաթխայի մարզիկները հաղթանակով վերադարձան Ուկրաինայից

Սաթխայի մարզիկները հաղթանակով վերադարձան Ուկրաինայից

Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մարզիկների խումբը (որտեղ թվով 4 մարզիկ Նինոծմինդայի Սաթխա գյուղից էին իսկ 2 -ը Ախալքալաքից) ապրիլի 20 -ին մեկնեցին Ուկրաինա, որտեղ Խարկով քաղաքում մասնակցեցին քիքբոկսինգի Եվրոպայի առաջնությանը:

Մարզիչ Սեգեյ Տոնականյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ուկրաինայի Խարկով քաղաքում տեղի ունեցավ քիքբոքսինգի Եվրոպայի առաջնություն, որտեղ մասնակցում էին 14 պետություն: Ախալքալաքը եւ Նինոծմինդան իրար հետ: Մենք ունեինք թվով 6 մարզիկներ, որոնցից 2 -ը գրավեցին 2 -րդ հորիզոնականը, իսկ երեք մարզիկներ գրավեցին 3 -րդ տեղը: Սաթխայից 2 -րդ տեղը գրավեցին Պոդոսյան Ալբերտը եւ Պոդոսյան Նարեկը, իսկ 3 -րդ տեղը գրավեց Տեր-Խաչատրյան Հակոբը:

Մեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերել են ինչպես Ախալքալաքի այնպես էլ Նինոծմինդայի քաղաքապետարանները: Իսկ հյուրանոցը, սնունդը եւ մարզիկներին դահլիճ տեղափոխելու հարցում մեզ օգնել է Դադեշցի Հակոբյան Պապիկը: Մեր մարզիկներից ովքեր որ 2֊րդ եւ 3 -րդ հորիզոնական են նվաճել, հունիսի 18 -ից մինեւ 24 -ը Բուդապեշտում պետք է մասնակցեն քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը»,- ավելացրեց Տոնականյանը:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Սաթխայի մարզիկները հաղթանակով վերադարձան Ուկրաինայից

Լուսանկարները տրամադրել է Ալբերտ Պոդոսյանը

Нет описания.
Нет описания.
Нет описания.