Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան մեկնելիս բեռնատարների հերթ է գոյացել։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ խոսքը Վերին Լարսի անցակետի մասին է, որը Դավիդովը խնդրահարույց է համարել։ «Այսօրվա դրությամբ Վերին Լարսը գրեթե առցանց է աշխատում, իսկ ռուսական կողմից ելքի համար բեռնատարների հոսք է նկատվում և, ցավոք, մեծ հերթ է»,— ասել է նա:
Մաքսային տվյալների համաձայն՝ այս անցակետով ապրանքային հոսքերը 2022 թվականին աճել են։ Մեկ օրում Ռուսաստանից դուրս է գալիս մոտ 600 բեռնատար։ «Պետք է հաշվի առնել, որ անցակետի հետևում թունել կա։ Եթե այս թունելում ինչ-որ բան է տեղի ունենում, մենք արդեն ոչնչով չենք կարող օգնել»,- եզրափակել է Դավիդովը։ shantnews.am