Երեխաները ամսական 200 լարի նպաստ կստանան՝ ով կարող է օգտվել

Երեխաները ամսական 200 լարի նպաստ կստանան՝ ով կարող է օգտվել

2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստը կկազմի 200 լարի: 

Սոցիալապես անապահով երեխաներին օգնելու համար կծախսվի 465 մլն լարի և ըստ նախարարության տեղեկության՝ օգնությունից կօգտվի մոտ 232 000 երեխա:

Դրամական հավելավճարն ստացողը սոցիալապես անապահով մինչև 16 տարեկան երեխաները կլինեն, որոնց ընտանիքի սոցիալական վարկանիշային միավորը չի գերազանցի 120 հազար միավորը։

Երկու տարի առաջ սոցիալապես անապահով երեխաներին օգնությունը կազմում էր 50 լարի: Վրաստանում բարձրացել են նաև թոշակները և հաշմանդամների օգնությունը: tv9news.ge