2023 թվականի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստը կկազմի 200 լարի: Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Կցանկանայի առանձնացնել մի քանի հետաքրքիր կողմ. Սոցիալական ուղղությամբ հաջորդ տարի նախատեսել ենք սոցվճարների ավելացում, բոլոր ուղղություններով ունեինք, դա կլինի թոշակները, հաշմանդամների օգնությունը և այլն։ Սրան ավելացրինք սոցիալապես անապահով երեխաների աջակցության աճը, որը բյուջեի նախորդ տարբերակում նշված չէր։ Ինչպես գիտեք, մոտ երկու տարի առաջ յուրաքանչյուր երեխայի աջակցությունը կազմում էր 50 լարի։ Մեկ երեխայի համար 200 լարի ենք տալու, ինչը կարեւոր է, եւ սրա վրա կծախսվի 65 մլն լարի»,- ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ սոցիալապես անապահով երեխաներին օգնելու համար կծախսվի 65 մլն լարի։
Երկու տարի առաջ սոցիալապես անապահով երեխաներին օգնությունը կազմում էր 50 լարի: