Վրաստանի աշխատանքի տեսչական գործակալության հաղորդմամբ` 2023 թվականից գործակալությունը կուսումնասիրի բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի հարցը։
Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի հունվարի 1-ից սահմանվել է բժիշկների և բուժքույրերի ժամային նվազագույն աշխատավարձը. բժիշկների նվազագույն ժամային աշխատավարձը կազմում է 7 լարի, իսկ բուժքույրերինը՝ 4,4 լարի ժամում։
Տեղեկության համաձայն, բարեփոխման արդյունքում հիվանդանոցային բաղադրիչով համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բոլոր կլինիկաները պարտավոր կլինեն որոշել բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը՝ հաշվի առնելով Առողջապահության նախարարության ներկայացրած նվազագույն շեմը։
«Աշխատանքի տեսչական ծառայությունն իրավասու է լիարժեք ստուգումներ իրականացնել բուժհաստատություններում՝ ինչպես աշխատանքային իրավունքների պաշտպանության, այնպես էլ բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի հետ կապված հարցերով։
Բժշկի և բուժքրոջ գործառույթներն ու պարտականությունները հստակորեն սահմանված են օրենսդրությամբ։ Ըստ այդմ, եթե ստուգման ընթացքում պարզվի, որ նվազագույն աշխատավարձի վճարումից խուսափելու համար բժշկին կամ բուժքրոջը տալիս են ավելի ցածր կոչում կամ այլ մասնագիտության գործառույթներ, ապա այդ փաստն աշխատանքի տեսչական ծառայությունը կհամարի խախտում, և բուժհաստատությունը կտուգանվի»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: aliq.ge