Հրամանագրով սահմանվել է բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձը։ Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ բուժքույրերի նվազագույն աշխատավարձը պետք է լինի 792 լարի, իսկ բժիշկներինը՝ 1260 լարի։ Նախարարի խոսքով սա նվազագույն աշխատավարձ է, ոչ թե ֆիքսված։
Բարեփոխման արդյունքում ստացիոնար բաղադրիչով համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բոլոր կլինիկաները պարտավոր կլինեն որոշել բժիշկների և բուժքույրերի աշխատավարձը՝ հաշվի առնելով Առողջապահության նախարարության ներկայացրած նվազագույն շեմը։ Նոր կանոնակարգի համաձայն՝ աշխատավարձերի բարձրացումը կվերաբերի մինչև 9000 բժիշկների և ավելի քան 8000 բուժքույրերի։
Բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի շեմն առաջիկա տարիներին աստիճանաբար կբարձրանա։ Մինչեւ 2025 թվականը բժշկի նվազագույն ժամային աշխատավարձը կկազմի 9 լարի, իսկ բուժքրոջը՝ 5,6 լարի։