Վարորդական իրավունք. Ծախսեր եւ բարդացող քննություններ

Վարորդական իրավունք. Ծախսեր եւ բարդացող քննություններ

Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը

Ամեն տարի մի նոր օրենք, մի նոր փորձություն։ Անընդհատ բարդացող հարցաշարերը և անհաղթահարելի թվացող տեխնիկական քննությունները մեծ անհանգստություն են պատճառում երիտասարդներին, քանի որ վարորդական իրավունքի ձեռքբերումը դարձել է բավականաչափ բարդ փորձություն։

Երկփուլային քննությունները երիտասարդները կարողանում էին հաղթահարել, բայց քաղաքում՝ իրական երթևեկության պայմաններ տեղափոխված անձինք մեծ դժվարությամբ են հաղթահարում, քանի որ անհնարին է դարձել գրեթե առաջին կամ երկրորդ անգամից անցնելը։

Իսկ Ավտոդպրոցները 30-40 տոկոսով բարձրացրել են վարորդական դասընթացների արժեքը։

Արդյո՞ք սա ճիշտ է, բարդացնել այն աստիճանի, որ այսպիսի ակնհայտ հետաճ նկատել երիտասարդների շրջանում։ Ինչն էլ իր հերթին հանգեցնի նրան, որ երիտասարդները մտածեն կեղծ կամ այլ երկրներից ձեռք բերված վարորդական իրավունքների մասին։

2023 թվականի Սեպտեմբերի 1-ից վարորդական վկայական ստանալն էլ ավելի կդժվարանա։ Գործնական թեստի երկրորդ փուլում դիմորդը պետք է պատասխանի մեքենայի տեխնիկական արդյունավետությանը վերաբերվող հարցերին, ինչը ավելի է բարդացնում տեղից էլ բարդ քնությունները։ Նման հարցերին կարող են պատասխանել միայն ավտո մեխանիկները, քանի որ իրենց մասնագիտական հմտություններն են բավարարում հարցերի պատասխանները։

Վարորդական իրավունքի քննությունները բարդացնելով և ամեն անգամ կտրելով, պահանջել հաջորդը և այն էլ անընդհատ վճարներով դա մեծ անհանգստություն է պատճառում
մարդկանց։ Այն դեպքում երբ գործնական քննությունը հանձնելու հնարավորություն ոչ բոլոր քաղաքներում կա։

Երիտասարդները նաև բողոքում են ամեն ամիս հնարավորությունների բացակայության, սակայն անհրաժեշտության նկատառումներից ելնելով հասնում են մինչև Ախալցիխե։
Ինչը կապված է մեծ ծախսերի հետ, ճանապարածախս անընդհատ վճարումներ, ամեն անգամ կտրվելուց նոր վճարում։ Երիտասարդներից շատերը գալիս են այն մտքին, որ այդքան վճարումների և ծախսերի փոխարեն ուղղակի կարող են գնել Վարորդական իրավունք։

Բողոքները կարծես արդարացված են քանի որ Գործնական Քննության երկրորդ փուլը շատ դժվարությամբ են անցնում, 5-6 անգամ կտրվում են։
Խոսելով երիտասարդների հետ լսեցինք կարծիքներ և հասկացանք, որ մի քանի անգամ դիմելուց հետո հույսները կորցնում են և այլևս չեն դիմում։

Երիտասարդները կարծես արդեն հույսերը կորցնում են Վրաստանից ձեռք բերել Վարորդական իրավունք և ճարահատյալ մտածում են, դիմել այլ մեթոդների։

Մանրամասները՝ աուդիոնյութում

Radio NOR · Վարորդական Իրավունք

2022 թ Ապրիլի 13-ին ընդունվեց օրենք՝ «B» «BE» կարգի տրանսպորտային միջոցների կառավարման իրավունքների ընդունելության քննության գործնական մասը երկփուլային դարձավ։

Փոփոխությունների համաձայն՝ փակ տարածքում հատուկ մանևրի հաջողությամբ ավարտելուց հետո վարորդի թեկնածուն կտեղափոխվի երկրորդ փուլ՝ իրական երթևեկության պայմաններ։ Վարորդ դառնալու թեկնածուն իրավունք ունի առաջին փուլը հաջողությամբ անցնելուց հետո 365 օրացուցային օրվա ընթացքում անցնել գործնական քննության երկրորդ փուլը։ Անբավարար արդյունքի դեպքում հաջորդ քննությունը հնարավոր կլինի հանձնել հերթագրվելով՝ ոչ շուտ, քան 30 օրում։

Վարորդական իրավունքի քննության վճարը նվազեցնելու խնդրանքով ստորագրահավաք էր սկսվել, որի առավելագույն քանակը պետք է լինի 10 000, սակայն այն կազմել է 25%։

ՆԳՆ փոխանցմամբ Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննիւթյունն իրական պայմաններում անցկացնելու պարտավորությունն ուժի մեջ մտնելուց հետո նվազել է վարորդական վկայական ստացողների թիվը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը լրացուցիչ տեղեկություն է տարածում վարորդական իրավունքի գործնական քննության վերաբերյալ։ Ինչը առավելություն է հանդիսանում մեր երիտասարդներին, տեղեկանալու դեպքում ավելի աչալուրջ լինել գործնական մասի երկփուլ քննությանը։