Իմերեթիում ուժգին քամու հետևանքով վնասվել է 69 տան տանիք, տապալվել են ծառեր, վնասվել են նաև մի քանի մեքենաներ։
Նաև որոշ բաժանորդների էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ Քութայիսիում բնակչության մի մասին ջուր չի մատակարարվում, գյուղերի ջերմոցները վնասվել են։
Իմերեթիի տարածքում պետական ներկայացուցիչ Զվիադ Շալամբերիձեի տեղեկություններով՝ համապատասխան ծառայություններն աշխատում են շուրջօրյա, և վնասները հաշվվում են։ 1tv.ge