Հունվարի 11-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալցիխեում՝ ուղեբեռի կայանի տարածքում։ Իրար են բախվել երկու ավտոմեքենա, տուժածների մասին տեղեկություններ չկան։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 11։00-ի սահմաններում։ Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանության անձնակազմը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը տարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածով։