Ողբերգական վթարից զոհվել է Գանձայի 47-ամյա բնակիչ

Ողբերգական վթարից զոհվել է Գանձայի 47-ամյա բնակիչ

Հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գնել Սարգսյանը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 24 կմ-ին իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Ցողամարգ գյուղի վարչական տարածքում, «Ղոչի աղբյուր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվերով, բախվել քարերին ու հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Նինոծմինդայի շրջանի Գանձայի բնակիչ 47-ամյա Սուսաննա Կարապետյանը, «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ Իսկ Գ․ Սարգսյանն ու մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Ռաֆայել Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։