Նաիրա Ալեքսանի Սիմոնյանը ծնվել է 1971 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1988 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցն ու ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ: Գրել սկսել է վաղ հասակից: 12 տարեկանում «Պիոներ» ամսագրում (Երևան, Հայաստանի Հանրապետություն) տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը: Իր նամակներից մեկում ամսագրի ավագ գրական աշխատող Մաքսիմ Ոսկանյանը գրում է. «Տերյանական հայրենիքն է քո մեջ, շարունակի՛ր գրել՝ օրեցօր նկատում եմ քո հասունացումը»:
Այդուհետ տպագրվել է «Պիոներ կանչ» (Երևան, Հայաստանի Հանրապետություն), «Արշալույս» (Նինոծմինդա, Վրաստանի Հանրապետություն) թերթերում, «პიონერი» (Պիոներ, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն) ամսագրերում: 1993 թվականից, ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանի և Վրաստանի հանրային դպրոցներում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Բանաստեղծուհի, թարգմանիչ, ՀԳՄ, ՌԳՄ անդամ Նաիրա Սիմոնյանը նաեւ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության եւ «Փարվանա» ստեղծագործական միության անդամ է: Պարգևատրվել է «Հովհաննես Թումանյանի» մեդալով, եւ «Պարույր Սևակ» գրական մրցանակի և միջազգային գրական «Словес связующая нить» (2020) («Բառը կապող թել») մրցանակի մրցանանակիր է:
Նշենք, որ Սիմոնյանը ներկա պահին ապրում եւ ստեղծագործում է ՌԴ Սուրգուտ քաղաքում, որտեղ 2013 թվականից Սուրգուտի «Северный огонек» («Հյուսիսային կրակ») գրական միավորման անդամ է: Նաիրա Սիմոնյանը 300 -ից ավելի բանաստեղծությունների հեղինակ է:
Ձեզ ենք ներկայացնում Նաիրա Սիմոնյանի գործերից մեկը, որը կարդում է NOR ռադիոկայանի լրագրող եւ հաղորդավար Մարտին Արոյանը:
Ավելի մանրամասն Նաիրա Սիմոնյանի գործունեության մասին կարդացեք ստորեւ՝
Բանաստեղծական հինգ և թարգմանական չորս ժողովածուների հեղինակ՝ «Ասուպի ցոլք» (Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1997), «Ես արքայադուստրը չեմ կյանքի» (Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2004) «Կորուստների և ձեռքբերումների ճանապարհով» (Խանտի-Մանսիյսկ, «Յուգրաֆիկ» հրատարակչություն), «Գիշերային էսքիզներ» (Երևան, «Մշակույթ» հրատարակչություն, 2014), «Խնդության, թախծի արցունքներ» (ԱՄՆ, «Լուլու» հրատարակչություն, 2016), «Բարև՜, արև» (ԱՄՆ, «Լուլու» հրատարակչություն, 2013), «Թանկագի՜ն մայրիկ» (ԱՄՆ, «Լուլու» հրատարակչություն, 2014), «Հյուսիսային Ռապսոդիաներ» ՌԴ, Սանկտ-Պետերբուրգ, «Գամմա» հրատարակչություն, 2018), «Հանդիպման Պահեր» (ՌԴ, Սանկտ-Պետերբուրգ, «Գամմա» հրատարակչություն, 2018), «Նռան ծառ », (Տյումեն, «Կրասնայա Զնամյա» 2022) վերնագրերով:
Ստեղծագործությունները տպագրվել են «Վիրահայ ուսանող» ամսագրում (Թբիլիսի), «Անդին» ամսագրում, (Երևան, Հայստանի հանրապետություն), «Լիտերատուրնայա Արմենիա» («Գրական Հայաստան») ամսագրում, (Երևան, Հայստանի հանրապետություն), «Նոր-Դար» ամսագրում, (Երևան), «Գրական Համշեն» օրաթերթում (Աբխազիա, ՌԴ), համացանցային «Գրական կամուրջ» կայքում (http://lit-bridge.com/, Թեհրան, Իրան), «Գործարար» ամսագրում (http://www.gortsarar.ru, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն), «Первый Петербург» (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ), «Կամուրջ» տարեգրքում (Թբիլիսի, Վրաստան), «Югра многоликая» տարեգրքում («Բազմադեմ Յուգրա», Խանտի-Մանսիյսկ ՌԴ), «Эринтур» տարեգրքում («Էրինտուր», Խանտի-Մանսիյսկ ՌԴ), «Чаша круговая» («Չաշա կրուգովայա» Եկատերինբուրգ, ՌԴ) գրական-գեղարվեստական տարեգրքում, «Сургутская трибуна» («Սուրգուտի ամբիոն», օրաթերթում, ՌԴ) «Новый город» («Նոր քաղաք», օրաթերթում, Սուրգուտ, ՌԴ):
Կարդացեք նաեւ՝