Վահան Հովսեփի Գրքիկյանը ծնվել է 1976 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, Հովսեփ եւ Շուշան Գրքիկյանների ընտանիքում: Սովորել է Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում, որտեղ Վահանը հաճախելով վաստակաշատ նկարիչ Համլետ Արոյանի դասերին նրա մոտ ձեւավորվել է սեր դեպի նկարչությունը եւ կերպարվեստը: Ոգեշնչվելով Ջավախքի եւ առանձնապես Հեշտիա գյուղի բնապատկերներով որոշել է հետեւել իր ուսուցչի օրինակին եւ շարունակել ճանապարհը նկարչության ասպարեզում:
Այնուհետեւ 1995 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել են Ռուսաստանի դաշնության Սուրգուտ քաղաք եւ երկար տարիներ է բնակվում են այնտեղ: Ավարտել է Վ.Ն. Գորդաի անվան կերպարվեստի եւ նկարչության պետական ակադեմիան:
Վահանը արդեն 800 -ից ավել կտավների հեղինակ է և նրա վրձնի գործերը բազմիցս տեղ են գտել տարբեր ցուցահանդեսներում, ինչպես նաև առանձին ներկայացրել է իր անձնական կտավներից բաղկացած ցուցահանդեսը, որտեղ գերակշռող մաս են կազմում Հայաստանի, Ջավախքի եւ Հեշտիա գյուղի բնապատկերները:
Նշենք, որ վերջերս Մոսկվայում կայացած «Ժամակակից արվեստի միջազգային ակադեմիայի» մրցույթում, տաղանդավոր նկարիչ՝ Վահան Գրքիկյանը արժանացել է արծաթե մեդալի և ստացել «Ակադեմիայի Պատվավոր Անդամ»-ի կոչումը։
Գրքիկյանը նախկինում ստացել է նաեւ «Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության պատվավոր անդամ» և «Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության պատվավոր անդամ» կոչումները։
Կարդացեք նաեւ՝