
Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ՝ միանվագ ֆինանսական օգնություն կտրամադրի այն ուկրաինացի անապահով ընտանիքներին, որոնք երեխաներ ունեն:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ յուրաքանչյուր երեխայի համար 470 լարի կստանան այն ընտանիքները, որոնք Վրաստան են ժամանել 2022 թվականի փետրվարի 1-ից հետո։
Ֆինանսական օգնություն ստանալու համար ուկրաինացի երեխաների ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ ըստ իրենց բնակության վայրի, մինչև 2023 թվականի մարտի 1-ը պետք է դիմի Սոցիալական ծառայությունների գործակալության տարածքային գրասենյակներ և ներկայացնի իր ու երեխայի անձնագիրը, ծննդյան վկայականը:
Հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են զանգահարել 1505 թեժ գիծ։ aliq.ge