ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է բյուջեն, որը նախատեսում է օգնություն հատկացնել Ուկրաինային և Վրաստանին։
Բյուջեի մասին օրենքը նախատեսում է Ուկրաինային 45 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր։ Ինը միլիարդ դոլարը ներառում է ռազմական օգնության ծախսերը։ Եվս 16 մլրդ կօգտագործվի տնտեսական աջակցության և մարդասիրական կարիքների համար։ 12 միլիարդ դոլար պետք է համալրվի ԱՄՆ բանակի պահուստներում, այն բանից հետո, երբ զինամթերքի մի մասը կփոխանցվի Ուկրաինա։ Վաշինգտոնը ևս յոթ միլիարդ կներդնի Եվրոպայում ԱՄՆ ռազմական ուժերի ֆինանսավորման համար։
Բացի այդ, ԱՄՆ-ի 2023 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Վրաստանին հատկացնել առնվազն 132 միլիոն 25 000 դոլար օգնություն։
Բյուջեն կազմում է 1,7 տրիլիոն դոլար։