Բնակարանում կոտրված ջերմաչափը կարող է հանգեցնել օրգանիզմի քրոնիկ ինտոքսիկացիայի թափված սնդիկի մնացորդներից ամբողջությամբ չազատվելու դեպքում։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։
Մասնագետի խոսքով՝ նման ինտոքսիկացիան կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի ու երիկամների ախտահարման։ Ընդ որում՝ նման հետևանքները կարող են ի հայտ գալ սնդիկի հետ շփումից միայն մի քանի ամիս անց։
Նման հետևանքներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս մերկ ձեռքերով չդիպչել սնդիկին և շատ լավ մաքրել բնակարանը վտանգավոր նյութի բոլոր մնացորդներից ազատվելու համար։