Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում երիտասարդները սպորտով զբաղվում են միայն տաք եղանակին:
Երիտասարդներից Դավիթ Իսպիրյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց . «Դահլիճում զբաղվում ենք բռնցքամարտով սակայն դահլիճի ջեռուցման բացակայության պատճառով հիմա մարզումները դադարեցված են: Իսկ ֆուտբոլի հետ կապված միայն դրսում ունենք մինի մարզադաշտ՝ որտեղ խաղում ենք տաք եղանակին, իսկ ձմռանը զբաղվելու համար ֆուտզալ չունենք: Փոկայում շատ են երիտասարդները, ովքեր ցանկանում են զբաղվել ֆուտբոլով սակայն հնարավորություն չկա»:
NOR -ռադիոկայանը հարցազրույց անցկացրեց նաեւ Փոկայի բռնցկամարտի մարզիչ Արամայիս Քոսյան հետ, նրա խոսքով. «Ջեռուցման համակարգը անցկացվել է մայիս ամսին, սակայն ջեռուցումը չի գործում: Մենք երեխաների հետ միասին միացնել տվեցինք, որպեսզի ջեռուցում ապահովենք դահլիճում մարզումները անցկացնելու համար, սակայն 10 օրվա ընթացքում գազի վճարը կազմեց 800 լարի, դրանից հետո կանգնեցինք խնդրի առաջ, քանի որ չես կարող 10 տարեկան երեխայից 120-150 լարի գումար վերցնել գազի վարձը վճարելու համար: Մենք արդեն 10 տարի է զբաղվում ենք բռնցքամարտով եւ ունեցել ենք լավ երիտասարդներ մասնակցել ենք տարբեր առաջնությունների, սակայն վերջին 2 տարվա ընթացքում պասիվությունը ավելի շատ է քանի որ զբաղվում ենք միայն տաք եղանակներին»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Հավելնք, որ Նինոծմինդայի շրջանն ունի 31 բնակեցված գյուղ, դրանցից որոշները ընդհանրապես չունեն սպորտդահլիճ, իսկ որոնք էլ որ ունեն կրկին ջեռուցման խնդիր ունեն, իսկ եթե կան գյուղեր որտեղ ջեռուցվում են ապա դա արվում է անձնական միջոցներով:
Մենք այս հարցով դիմել ենք Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանին, ով կպատասխանի ավելի ուշ:
Կարդացեք նաեւ՝