Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեին հուղարկավորեցին Վերայի գերեզմանատանը

Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեին հուղարկավորեցին Վերայի գերեզմանատանը

Երգիչ, կինոդերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեին իր կտակի համաձայն հուղարկավորել են ընտանիքի անդամների կողքին՝ Վերայի գերեզմանատանը։

Վախտանգ Կիկաբիձեին դուրս են բերել Թբիլիսիի Մեծ համերգասրահից, որտեղ տեղի է ունեցել քաղաքացիական հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը։ Բուբա Կիկաբիձեին հրաժեշտ են տվել հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեն մահացել է հունվարի 15-ին, 84 տարեկան հասակում։