Թբիլիսիի Մարդալեիշվիլիի կլինիկայում վիրահատության ժամանակ բժիշկները մկրատ են թողել 22-ամյա կնոջ որովայնում։
Ուժեղ ցավերի պատճառով վիրահատությունից 3 ամիս անց երիտասարդ կինը կրկին դիմել է կլինիկա, երբ պարզվել է, որ նրա օրգանիզմում օտար մարմին է հայտնաբերվել։ Երեկ նույն կլինիկայի Ռուսթավիի մասնաճյուղում 22-ամյա կնոջը երկրորդ վիրահատությունն են արել։
Մարդալեիշվիլիի կլինիկայի գործադիր տնօրեն Գիորգի Լոլաձեի խոսքերով, տեղի ունեցածի համար արդարացումներ չկան, թեև վիրահատությունը տևել է 9 ժամ, և նա դա բացատրել է բժշկի հոգնածությամբ։ trialeti.ge